13:58  ,  15 փետրվարի, 2014

Տատյանա Տարասովա. Չեմ հիշում Օլիմպիադայի մի չեմպիոնի, որն այդպես ընկներ

Գեղասահքի ութ օլիմպիական չեմպիոնների մարզիչ Տատյանա Տարասովան մեկնաբանել է Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի տղամարդկանց մենասահքի չեմպիոն, ճապոնացի Յուձուրու Հանյուի ելույթն ու արդյունքները։

«Ոչ մեկին ոսկե մեդալ չէի տա։ Սա իմ 13-րդ Օլիմպիական խաղերն են, եւ ես չեմ հիշում Օլիմպիադայի մի չեմպիոնի, որն այդպես ընկներ։ Իսկ այստեղ նա երկու անգամ ընկավ։ Ցավում եմ կանադացի Պատրիկ Չանի համար, նա չկարողացավ հավաքվել ազատ ծրագրի համար, իսկ Դենիս Տենը պատրաստ չէր կարճ ծրագրին։ Ես նաեւ կարեկցում եմ Մաքսիմ Կովտունին»,- Տատյանա Տարասովայի խոսքը Sovsport-ը։

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Գեղասահք, մենասահք, տղամարդիկ

1. Յուձուրու Հանյու (Ճապոնիա)՝ 101.45 + 178.64 = 280.09

2. Պատրիկ Չան (Կանադա) 97.52 + 178.10  = 275.62

3. Դենիս Տեն (Ղազախստան) 84.06 + 171.04 = 255.10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում