23:41  ,  14 փետրվարի, 2014

Սոչի-2014. 19-ամյա Յուձուրու Հանյուն՝ մենասահքի օլիմպիական չեմպիոն

19-ամյա ճապոնացի գեղասահորդ Յուձուրու Հանյուն նվաճեց Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մենասահքի չեմպիոնի տիտղոսը: Կարճ ծրագրում համաշխարհային ռեկորդ (101.45) սահմանելուց հետո ազատ ծրագրում Հանյուն թույլ տվեց մեկ սխալ եւ հավաքեց 178.64 միավոր: Երկրորդ տեղը գրավեց աշխարհի եռակի չեմպիոն, կանադացի Պատրիկ Չանը, որը բազմաթիվ սխալներ թույլ տվեց ազատ ծրագրում: Բրոնզե մեդալը նվաճեց ղազախ Դենիս Տենը: Եվգենի Պլյուշչենկոյի հրաժարվելուց հետո Ռուսաստանը 30 տարում առաջին անգամ չունեցավ մասնակից եւ մեդալակիր տղամարդկանց մենասահքում:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Գեղասահք, մենասահք, տղամարդիկ

1. Յուձուրու Հանյու (Ճապոնիա)՝ 101.45 + 178.64 = 280.09

2. Պատրիկ Չան (Կանադա) 97.52 + 178.10  = 275.62

3. Դենիս Տեն (Ղազախստան) 84.06 + 171.04 = 255.10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով