Սոչիում գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքել է Եվգենի Պլյուշչենկոյի շուրջ ստեղծված իրավիճակին եւ աջակցություն է հայտնել մարզական կարիերան ավարտած գեղասահորդին, փոխանցում է Rsport-ը:
«Նա իսկապես առողջական մեծ խնդիրներ ունի, մի քանի վիրահատություն է տարել: Բոլորը հիասթափված են, որ չտեսան Պլյուշչենկոյին անհատական մրցումներում: Նա հանդես եկավ թիմային մրցաշարում եւ ցույց տվեց իր ամենաբարձր արդյունքը»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
Փետրվարի 13-ին կրկնակի Օլիմպիական չեմպիոն Պլյուշչենկոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
Ռուսաստանն առաջին անգամ 30 տարվա մեջ կմնա առանց օլիմպիական մեդալների մենասահքի մրցումներում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:12 , 25 սեպտեմբերի
18:47 , 25 սեպտեմբերի
17:08 , 25 սեպտեմբերի
16:34 , 25 սեպտեմբերի
16:05 , 25 սեպտեմբերի
15:03 , 25 սեպտեմբերի
14:08 , 25 սեպտեմբերի
13:11 , 25 սեպտեմբերի
12:38 , 25 սեպտեմբերի
12:02 , 25 սեպտեմբերի