22:28 14 փետրվարի, 2014Սոչիում գտնվող Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքել է Եվգենի Պլյուշչենկոյի շուրջ ստեղծված իրավիճակին եւ աջակցություն է հայտնել մարզական կարիերան ավարտած գեղասահորդին, փոխանցում է Rsport-ը:
«Նա իսկապես առողջական մեծ խնդիրներ ունի, մի քանի վիրահատություն է տարել: Բոլորը հիասթափված են, որ չտեսան Պլյուշչենկոյին անհատական մրցումներում: Նա հանդես եկավ թիմային մրցաշարում եւ ցույց տվեց իր ամենաբարձր արդյունքը»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
Փետրվարի 13-ին կրկնակի Օլիմպիական չեմպիոն Պլյուշչենկոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
Ռուսաստանն առաջին անգամ 30 տարվա մեջ կմնա առանց օլիմպիական մեդալների մենասահքի մրցումներում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.