20:09  ,  14 փետրվարի, 2014

Ալեքսեյ Յագուդին. Պլյուշչենկոն ելույթների է մեկնելո՞ւ, իսկ ի՞նչ եղավ վնասվածքը

Մենասահքի օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Յագուդինը սարկազմով է արձագանքել այն տեղեկությանը, որ Եվգենի Պլյուշչենկոն գարնանը «Չեմպիոնների եւ ընկերների շոու» կոմերցիոն ծրագրով մեկնելու է ելույթների Տոլյատի, Սամարա, Վլադիվոստոկ, Խաբարովսկ, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, Եկատերինբուրգ, Կրասնոյարսկ, Ռիգա, Բուխարեստ, Վիլնյուս:

«Շոուների տուր է սկսվո՞ւմ: Իսկ ի՞նչ եղավ վնասվածքը: Իսկ առողջությո՞ւնը: Կովտունն ու Վորոնովը շանս ունեին չեմպիոն դառնալ թիմային մրցաշարում, բայց նրանց դա թույլ չտվեցին: Ափսոս են տղաները»,- Թվիթերում գրել է Ալեքսեյ Յագուդինը:

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին կրկնակի Օլիմպիական չեմպիոն Պլյուշչենկոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

Ռուսաստանն առաջին անգամ 30 տարվա մեջ կմնա առանց օլիմպիական մեդալների մենասահքի մրցումներում։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում