20:09 14 փետրվարի, 2014Մենասահքի օլիմպիական չեմպիոն Ալեքսեյ Յագուդինը սարկազմով է արձագանքել այն տեղեկությանը, որ Եվգենի Պլյուշչենկոն գարնանը «Չեմպիոնների եւ ընկերների շոու» կոմերցիոն ծրագրով մեկնելու է ելույթների Տոլյատի, Սամարա, Վլադիվոստոկ, Խաբարովսկ, Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, Եկատերինբուրգ, Կրասնոյարսկ, Ռիգա, Բուխարեստ, Վիլնյուս:
«Շոուների տուր է սկսվո՞ւմ: Իսկ ի՞նչ եղավ վնասվածքը: Իսկ առողջությո՞ւնը: Կովտունն ու Վորոնովը շանս ունեին չեմպիոն դառնալ թիմային մրցաշարում, բայց նրանց դա թույլ չտվեցին: Ափսոս են տղաները»,- Թվիթերում գրել է Ալեքսեյ Յագուդինը:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին կրկնակի Օլիմպիական չեմպիոն Պլյուշչենկոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
Ռուսաստանն առաջին անգամ 30 տարվա մեջ կմնա առանց օլիմպիական մեդալների մենասահքի մրցումներում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.