Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն մենասահքի կարճ ծրագրից դեռ երկու օր առաջ խնդրել է փոխարինել իրեն, սակայն Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի ղեկավարությունը չի կարողացել գտնել փոխարինող մասնակից, Ռուսաստանի գործող չեմպիոն Մաքսիմ Կովտունին:
Նա պետք է մարզվեր Մոսկվայում, սակայն անհատական մրցումներում Պլյուշչենկոյի մասնակցությունը հաստատելուց հետո Կովտունն անջատել է հեռախոսը եւ գտնել նրան չի հաջողվել, հաղորդում ռուսական «ՆՏՎ» հեռուստաալիքը: Կովտունին գտնել չեն կարողացել ոչ նրա մարզիչ Ելենա Վոդորեզովան, ոչ էլ Սոչիում գտնվող Տատյանա Տարասովան: Ֆեդերացիան ստիպված է եղել հայտավորել Պլյուշչենկոյին: Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Գորշկովը հրաժարվել է մեկնաբանել այս լուրը՝ զգուշացնելով, որ «ալիք կբարձրանա, որի տակ կմնան բոլորը»:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Պլյուշչենկոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
30 տարվա մեջ առաջին անգամ տղամարդկանց մենասահքում Ռուսաստանը մասնակից եւ մեդալակիր չի ունենա:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի
18:27 , 9 նոյեմբերի