17:17 14 փետրվարի, 2014Գեղասահքի կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն մենասահքի կարճ ծրագրից դեռ երկու օր առաջ խնդրել է փոխարինել իրեն, սակայն Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի ղեկավարությունը չի կարողացել գտնել փոխարինող մասնակից, Ռուսաստանի գործող չեմպիոն Մաքսիմ Կովտունին:
Նա պետք է մարզվեր Մոսկվայում, սակայն անհատական մրցումներում Պլյուշչենկոյի մասնակցությունը հաստատելուց հետո Կովտունն անջատել է հեռախոսը եւ գտնել նրան չի հաջողվել, հաղորդում ռուսական «ՆՏՎ» հեռուստաալիքը: Կովտունին գտնել չեն կարողացել ոչ նրա մարզիչ Ելենա Վոդորեզովան, ոչ էլ Սոչիում գտնվող Տատյանա Տարասովան: Ֆեդերացիան ստիպված է եղել հայտավորել Պլյուշչենկոյին: Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Ալեքսանդր Գորշկովը հրաժարվել է մեկնաբանել այս լուրը՝ զգուշացնելով, որ «ալիք կբարձրանա, որի տակ կմնան բոլորը»:
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Պլյուշչենկոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
30 տարվա մեջ առաջին անգամ տղամարդկանց մենասահքում Ռուսաստանը մասնակից եւ մեդալակիր չի ունենա:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.