13:37  ,  14 փետրվարի, 2014

Օլիմպիական չեմպիոն Յագուդին. Չեմ մեկնաբանի Պլյուշչենկոյի հետ կապված դրությունը, թե չէ ինձ կոչնչացնեն

2002թ. Օլիմպիական խաղերի գեղասահքի չեմպիոն Ալեքսեյ Յագուդինը մեկնաբանել է ռուսաստանցի գեղասահորդ Եվգենի Պլյեւշչենկոյի՝ կարիերան ավարտելու մասին որոշումը։

«Կարծում եմ, որ ճիշտ չի լինի իմ կողմից մեկնաբանել Եվգենիի որոշումը, քանի որ նա իր թիմն ունի։ Սակայն կարող եք կարդալ նրա մեկնաբանությունները Ռուսաստանի առաջնությունից հետո։ Այնտեղ ամեն ինչ շատ պարզ է։ Չեմ մեկնաբանի Պլյուշչենկոյի դրությունը, թե չէ ինձ կոչնչանցնեն։

Կարող եմ միայն ավելացնել, որ նրան մաղթում եմ առողջություն»,- Յագուդինի խոսքը մեջբերում է Sovsport-ը։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին կրկնակի Օլիմպիական չեմպիոն Պլյուշչենկոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին։

Ռուսաստանն առաջին անգամ 30 տարվա մեջ կմնա առանց օլիմպիական մեդալների մենասահքի մրցումներում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում