13:37 14 փետրվարի, 20142002թ. Օլիմպիական խաղերի գեղասահքի չեմպիոն Ալեքսեյ Յագուդինը մեկնաբանել է ռուսաստանցի գեղասահորդ Եվգենի Պլյեւշչենկոյի՝ կարիերան ավարտելու մասին որոշումը։
«Կարծում եմ, որ ճիշտ չի լինի իմ կողմից մեկնաբանել Եվգենիի որոշումը, քանի որ նա իր թիմն ունի։ Սակայն կարող եք կարդալ նրա մեկնաբանությունները Ռուսաստանի առաջնությունից հետո։ Այնտեղ ամեն ինչ շատ պարզ է։ Չեմ մեկնաբանի Պլյուշչենկոյի դրությունը, թե չէ ինձ կոչնչանցնեն։
Կարող եմ միայն ավելացնել, որ նրան մաղթում եմ առողջություն»,- Յագուդինի խոսքը մեջբերում է Sovsport-ը։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին կրկնակի Օլիմպիական չեմպիոն Պլյուշչենկոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին։
Ռուսաստանն առաջին անգամ 30 տարվա մեջ կմնա առանց օլիմպիական մեդալների մենասահքի մրցումներում։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.