23:35  ,  13 փետրվարի, 2014

Սոչի-2014. Օրվա բոլոր մեդալակիրները

Փետրվարի 13-ին Սոչիում շարունակվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում խաղարկվեց մեդալների 6 հավաքածու։

Մեդալային օրն ավելի հաջող էր Չինաստանի համար, որը նվաճեց իր առաջին երկու ոսկե մեդալները։ Տիտղոսների արժանացան նաեւ Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի եւ ԱՄՆ-ի մարզիկները։

Հիշեցնենք, որ Հայաստանի միակ կին ներկայացուցիչ Կատյա Գալստյանը դահուկավազքի կանանց դասական ոճի (10 կմ) մրցումներում 75 մասնակցիների մեջ զբաղեցրեց 64-րդ տեղը:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Ֆրիսթայլսլոուփսաթայլտղամարդիկ 

1. Ջոնս Կրիստենսեն (ԱՄՆ)՝ 95,80
2. Գաս Կենուորտի (ԱՄՆ)՝ 93,60 
3. Նիկոլաս Հեպեր (ԱՄՆ)՝ 92.40

Դահուկավազքդասական, 10 կմկանայք 

1. Յուստինա Կովալչուկ (Լեհաստան)՝ 28.17,8
2. Շարլոտ Կալա (Շվեդիա)՝ +18,4
3. Թերեզե Յոհաուգ (Նորվեգիա)՝ +28,3

64. Կատյա Գալստյան (Հայաստան)՝ +7:08.60

Շորթ-տրեկ, 500 մ,կանայք 

1. Լի Ցզյանժոու (Չինաստան)՝ 45,263
2. Արիանա Ֆոնտանա (Իտալիա)՝ 51,250
3. Պակ Սին-Ին (Հարավային Կորեա)՝ 54,207

Չմշկավազք, 1000 մ, կանայք

1. Հոն Ջան (Չինաստան)՝ 1:14.02

2. Իրեն Վյուստ (Հոլանդիա)՝ 1:14.69

3. Մարգոտ Բուր (Հոլանդիա)՝ 1:14.90

Բիատլոն, անհատական, 20 կմ, տղամարդիկ

1. Մարտեն Ֆուրկադ (Ֆրանսիա)՝ 49:31.7

2. Էրիկ Լեսեր (Գերմանիա)՝ 49:43.9

3. Եվգենի Գարանիչեւ (Ռուսաստան)՝ 50:06.2   

Սահնակային սպորտ, թիմային մրցումներ

1. Տոբիաս Արլտ, Տոբիաս Վենդլ, Ֆելիքս Լոխ, Նատալի Գեյզենբերգեր (Գերմանիա)՝ 2:45.649

2. Վլադիսլավ Անտոնով, Ալբերտ Դեմչենկո, Ալեքսանդր Դենիսյեւ, Տատյանա Իվանովա (Ռուսաստան)՝ 2:46.679

3. Մարտինս Ռուբենիս, Անդրիս Սիքս, Յուրիս Սիքս, Էլիզա Տիրումա (Լատվիա)՝ 2:47.295

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում