23:18  ,  13 փետրվարի, 2014

Սոչի-2014. Յուձուրու Հանյուն սահմանեց համաշխարհային ռեկորդ մենասահքում՝ Պլյուշչենկոյի բացակայությամբ

Ճապոնացի գեղասահորդ Յուձուրու Հանյուն համաշխարհային ռեկորդ է սահմանել Սոչիում անցկացվող Օլիմպիական խաղերի մենասահքի կարճ ծրագրում, փոխանցում է Eurosport-ը։

Փետրվարի 13-ին 19-ամյա գեղասահորդն իր ելույթի համար ստացել է 101.45 միավոր՝ գերազանցելով իր նախորդ արդյունքը՝ 99.84 միավոր։

Հիշեցնենք, որ կարճ ծրարգում պետք է հանդես գար նաեւ կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն, սակայն 31-ամյա մարզիկը մեջքի վնասվածքի պատճառով ստիպված էր հրաժարվել ելույթներից։ Ավելի ուշ ռուսաստանցի գեղասահորդը հայտարարեց նաեւ կարիերան ավարտելու մասին։

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Մենասահք, կարճ ծրագիր

1. Յուձուրու Հանյու (Ճապոնիա)՝ 101.45

2. Պատրիկ Չան (Կանադա)՝ 97.52

3. Խավյեր Ֆերնանդես (Իսպանիա)՝ 86.98

4. Պետեր Լիբերս (Գերմանիա)՝ 86.04

5. Ջեյսոն Բրաուն (ԱՄՆ)՝ 86.00

6. Բրայան Ժուբեր (Ֆրանսիա)՝ 85.86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում