23:18 13 փետրվարի, 2014Ճապոնացի գեղասահորդ Յուձուրու Հանյուն համաշխարհային ռեկորդ է սահմանել Սոչիում անցկացվող Օլիմպիական խաղերի մենասահքի կարճ ծրագրում, փոխանցում է Eurosport-ը։
Փետրվարի 13-ին 19-ամյա գեղասահորդն իր ելույթի համար ստացել է 101.45 միավոր՝ գերազանցելով իր նախորդ արդյունքը՝ 99.84 միավոր։
Հիշեցնենք, որ կարճ ծրարգում պետք է հանդես գար նաեւ կրկնակի օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն, սակայն 31-ամյա մարզիկը մեջքի վնասվածքի պատճառով ստիպված էր հրաժարվել ելույթներից։ Ավելի ուշ ռուսաստանցի գեղասահորդը հայտարարեց նաեւ կարիերան ավարտելու մասին։
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
1. Յուձուրու Հանյու (Ճապոնիա)՝ 101.45
2. Պատրիկ Չան (Կանադա)՝ 97.52
3. Խավյեր Ֆերնանդես (Իսպանիա)՝ 86.98
4. Պետեր Լիբերս (Գերմանիա)՝ 86.04
5. Ջեյսոն Բրաուն (ԱՄՆ)՝ 86.00
6. Բրայան Ժուբեր (Ֆրանսիա)՝ 85.86
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.