Գերմանիան հերթական ոսկին նվաճեց Սոչիում՝ հաղթելով 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի սահնակային սպորտի թիմային մրցումներում։
Գերմանիայի հավաքականի կազմում էին Նատալի Գեյզենբերգերը, Ֆելիքս Լոխը, Տոբիաս Վենդլը եւ Տոբիաս Արլտը։ Նրանց արդյունքն է 2:45.649։ Արծաթե մեդալը բաժին հասավ Ռուսաստանին, իսկ բրոնզը՝ լատվիացիներին։
Այս տիտղոսը 7-րդն էր Գերմանիայի համար։ Մեդալների ընդհանուր հաշվարկում գերմանացիները նվաճեցին 7-րդ ոսկին։ Երկրորդից չորրորդ տեղերը բաժանող Կանադան, Նորվեգիան եւ Հոլանդիան ունեն չորսական ոսկե մեդալ։
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Սահնակային սպորտ, թիմային մրցումներ
1. Տոբիաս Արլտ, Տոբիաս Վենդլ, Ֆելիքս Լոխ, Նատալի Գեյզենբերգեր (Գերմանիա)՝ 2:45.649
2. Վլադիսլավ Անտոնով, Ալբերտ Դեմչենկո, Ալեքսանդր Դենիսյեւ, Տատյանա Իվանովա (Ռուսաստան)՝ 2:46.679
3. Մարտինս Ռուբենիս, Անդրիս Սիքս, Յուրիս Սիքս, Էլիզա Տիրումա (Լատվիա)՝ 2:47.295
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
19:12 , 25 սեպտեմբերի
18:47 , 25 սեպտեմբերի
17:08 , 25 սեպտեմբերի
16:34 , 25 սեպտեմբերի
16:05 , 25 սեպտեմբերի
15:03 , 25 սեպտեմբերի
14:08 , 25 սեպտեմբերի
13:11 , 25 սեպտեմբերի
12:38 , 25 սեպտեմբերի
12:02 , 25 սեպտեմբերի