21:39 13 փետրվարի, 2014Գերմանիան հերթական ոսկին նվաճեց Սոչիում՝ հաղթելով 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի սահնակային սպորտի թիմային մրցումներում։
Գերմանիայի հավաքականի կազմում էին Նատալի Գեյզենբերգերը, Ֆելիքս Լոխը, Տոբիաս Վենդլը եւ Տոբիաս Արլտը։ Նրանց արդյունքն է 2:45.649։ Արծաթե մեդալը բաժին հասավ Ռուսաստանին, իսկ բրոնզը՝ լատվիացիներին։
Այս տիտղոսը 7-րդն էր Գերմանիայի համար։ Մեդալների ընդհանուր հաշվարկում գերմանացիները նվաճեցին 7-րդ ոսկին։ Երկրորդից չորրորդ տեղերը բաժանող Կանադան, Նորվեգիան եւ Հոլանդիան ունեն չորսական ոսկե մեդալ։
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Սահնակային սպորտ, թիմային մրցումներ
1. Տոբիաս Արլտ, Տոբիաս Վենդլ, Ֆելիքս Լոխ, Նատալի Գեյզենբերգեր (Գերմանիա)՝ 2:45.649
2. Վլադիսլավ Անտոնով, Ալբերտ Դեմչենկո, Ալեքսանդր Դենիսյեւ, Տատյանա Իվանովա (Ռուսաստան)՝ 2:46.679
3. Մարտինս Ռուբենիս, Անդրիս Սիքս, Յուրիս Սիքս, Էլիզա Տիրումա (Լատվիա)՝ 2:47.295
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.