16:48  ,  13 փետրվարի, 2014

Սոչի-2014. Չինական ոսկի

Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Չինաստանի առաջին ոսկե մեդալը նվաճեց Լի Ցզյանժոուն, ով հաղթեց շորթ-տրեկի կանանց 500 մետրում:

Իտալացի Արիանա Ֆոնտանան նվաճեց արծաթե մեդալ, իսկ Հարավային Կորեայի ներկայացուցիչ Պակ Սին-Ինը դարձավ բրոնզե մեդալակիր:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր 
Շորթ-տրեկ, 500 մ, կանայք
 

1. Լի Ցզյանժոու (Չինաստան) - 45,263.
2. Արիանա Ֆոնտանա (Իտալիա) - 51,250.
3. Պակ Սին-Ին (Հարավային Կորեա) - 54,207

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում