23:03  ,  12 փետրվարի, 2014

Սոչի-2014. Ռուսաստանն անգերազանցելի էր զուգասահքում

Ռուսաստանցի գեղասահորդներ Տատյանա Վոլոսոժարն ու Մաքսիմ Տրանկովը լավագույնն էին Սոչիում անցկացվող Օլիմպիական խաղերի զուգասահքի մրցումներում՝ դառնալով կրկնակի օլիմպիական չեմպիոններ։

Զույգերի մրցումների ազատ ծրագրում նրանք ստացել են 236.86 միավոր՝ զգալիորեն առաջ անցնելով արծաթե մեդալի արժանացած հայրենակիցներից՝ Ֆյոդոր Կլիմով - Քսենիա Ստոլբովա զույգից։ Բրոնզե մեդալը բաժին հասավ Գերմանիայի Ալյոնա Սավչենկո-Ռոբին Շոլկովի զույգին։

Այս ոսկե մեդալը երկրորդն էր Ռուսաստանի համար։ Հիշեցնենք, որ մեդալների հաշվարկում առաջատարը Գերմանիան է՝ 6 ոսկե մեդալ։

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Գեղասահք, զույգեր, ազատ ծրագիր

1. Տատյանա Վոլոսոժար - Մաքսիմ Տրանկով (Ռուսաստան)՝ 236.86

2. Ֆյոդոր Կլիմով - Քսենիա Ստոլբովա (Ռուսաստան)՝ 218.68

3. Ալյոնա Սավչենկո - Ռոբին Շոլկովի (Գերմանիա)՝ 215.78

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում