23:03 12 փետրվարի, 2014Ռուսաստանցի գեղասահորդներ Տատյանա Վոլոսոժարն ու Մաքսիմ Տրանկովը լավագույնն էին Սոչիում անցկացվող Օլիմպիական խաղերի զուգասահքի մրցումներում՝ դառնալով կրկնակի օլիմպիական չեմպիոններ։
Զույգերի մրցումների ազատ ծրագրում նրանք ստացել են 236.86 միավոր՝ զգալիորեն առաջ անցնելով արծաթե մեդալի արժանացած հայրենակիցներից՝ Ֆյոդոր Կլիմով - Քսենիա Ստոլբովա զույգից։ Բրոնզե մեդալը բաժին հասավ Գերմանիայի Ալյոնա Սավչենկո-Ռոբին Շոլկովի զույգին։
Այս ոսկե մեդալը երկրորդն էր Ռուսաստանի համար։ Հիշեցնենք, որ մեդալների հաշվարկում առաջատարը Գերմանիան է՝ 6 ոսկե մեդալ։
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Գեղասահք, զույգեր, ազատ ծրագիր
1. Տատյանա Վոլոսոժար - Մաքսիմ Տրանկով (Ռուսաստան)՝ 236.86
2. Ֆյոդոր Կլիմով - Քսենիա Ստոլբովա (Ռուսաստան)՝ 218.68
3. Ալյոնա Սավչենկո - Ռոբին Շոլկովի (Գերմանիա)՝ 215.78
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.