17:27  ,  12 փետրվարի, 2014

Սոչի-2014. Գերմանիայի 5-րդ ոսկե մեդալը

Գերմանացի Էրիկ Ֆրենցելը լավագույնն էր Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի դահուկային երկամարտի մրցումներում։

25-ամյա գերմանացին դահուկացատկի, միջին ոստնակի + դահուկավազքի 10 կմ մրցումներում գրանցել է 23:50.2 արդյունքը՝ նվաճելով Գերմանիայի 5-րդ ոսկե մեդալը։ Արծաթին է արժանացել ճապոնացի Ակիտո Վատաբեն, իսկ բրոնզը բաժին է հասել նորվեգացի Մագնուս Կրոգին։ Այս տիտղոսի շնորհիվ Գերմանիան մեդալների հաշվարկում շրջանցեց Նորվեգիային եւ Կանադային։

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր

Դահուկային երկամարտ՝ դահուկացատկ, միջին ոստնակ + դահուկավազք, 10 կմ

1. Էրիկ Ֆրենցել (Գերմանիա)՝ 23:50.2

2. Ակիտո Վատաբե (Ճապոնիա)՝ +4.2

3. Մագնուս Կրոգ (Նորվեգիա)՝ +8.1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում