17:27 12 փետրվարի, 2014Գերմանացի Էրիկ Ֆրենցելը լավագույնն էր Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի դահուկային երկամարտի մրցումներում։
25-ամյա գերմանացին դահուկացատկի, միջին ոստնակի + դահուկավազքի 10 կմ մրցումներում գրանցել է 23:50.2 արդյունքը՝ նվաճելով Գերմանիայի 5-րդ ոսկե մեդալը։ Արծաթին է արժանացել ճապոնացի Ակիտո Վատաբեն, իսկ բրոնզը բաժին է հասել նորվեգացի Մագնուս Կրոգին։ Այս տիտղոսի շնորհիվ Գերմանիան մեդալների հաշվարկում շրջանցեց Նորվեգիային եւ Կանադային։
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Դահուկային երկամարտ՝ դահուկացատկ, միջին ոստնակ + դահուկավազք, 10 կմ
1. Էրիկ Ֆրենցել (Գերմանիա)՝ 23:50.2
2. Ակիտո Վատաբե (Ճապոնիա)՝ +4.2
3. Մագնուս Կրոգ (Նորվեգիա)՝ +8.1
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.