Գերմանացի Էրիկ Ֆրենցելը լավագույնն էր Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի դահուկային երկամարտի մրցումներում։
25-ամյա գերմանացին դահուկացատկի, միջին ոստնակի + դահուկավազքի 10 կմ մրցումներում գրանցել է 23:50.2 արդյունքը՝ նվաճելով Գերմանիայի 5-րդ ոսկե մեդալը։ Արծաթին է արժանացել ճապոնացի Ակիտո Վատաբեն, իսկ բրոնզը բաժին է հասել նորվեգացի Մագնուս Կրոգին։ Այս տիտղոսի շնորհիվ Գերմանիան մեդալների հաշվարկում շրջանցեց Նորվեգիային եւ Կանադային։
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Դահուկային երկամարտ՝ դահուկացատկ, միջին ոստնակ + դահուկավազք, 10 կմ
1. Էրիկ Ֆրենցել (Գերմանիա)՝ 23:50.2
2. Ակիտո Վատաբե (Ճապոնիա)՝ +4.2
3. Մագնուս Կրոգ (Նորվեգիա)՝ +8.1
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի