13:38  ,  11 փետրվարի, 2014

Սոչի-2014. Թե ինչու է քյորլինգի Նորվեգիայի հավաքականը լուսանկարվել առանց տաբատների (ֆոտո)

Քյորլինգի Նորվեգիայի տղամարդկանց հավաքականը Սոչիում լուսանկարվել է առանց տաբատների՝ ի նշան բողոքի Միջազգային օլիմպիական կոմիտեի կաննոնների դեմ, փոխանցում է aftonbladet-ը։

Նորվեգացի մարզիկները հայտնի են իրենց տարօրինակ համազգեստներով։ Վանկուվերում կայացած Օլիմպիական խաղերին նրանք հանդես էին գալիս ծաղրածուի տաբատներով։ Սոչիում անցկացվող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ նրանց համազգեստն ազգային դրոշի գույների է։

Սակայն այն կարելի է հագնել միայն մրցումների ժամանակ, քանի որ ՄՕԿ-ի կաննոնների համաձայն՝ արգելված է շրջել ոչ պաշտոնական համազգեստով։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում