Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող դահուկորդներ Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանը փետրվարի 11-ին չեն մասնակցի սպրինտի մրցմանը: Այդ մասին Սոչիում NEWS.am Sport-ի հատուկ թղթակից Լուսինե Շահբազյանին ասաց Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Նրանց մասնակցությունը նախատեսված էր:
«Սպրինտ մրցաձեւից հրաժարվեցինք, քանի որ պետք է ուժերը խնայենք: Ես հավատում եմ մեր օլիմպիականներին: Նրանք կատարում են իրենց առջեւ դրված խնդիրը եւ նույնիսկ իրենց հնարավորություններից ավելին են անում: Օլիմպիական խաղերին մասնակից բոլոր դահուկավազորդները աշխարհի լավագույն մարզիկներն են եւ նրանց հետ դժվար է մեր տղաների համար պայքարի դուրս գալ:
Մեր տղաների ելույթներին ցավոք մինչեւ վերջ չեմ կարող հետեւել, քանի որ շուտ պետք է վերադառնամ Հայաստան: Փետրվարի 24-ին Հայաստանում՝ Ծաղկաձորում մեկնարկում են Համահայկական ձմեռային խաղերը: Կազմակերպչական աշխատանքները վստահված է մեր ֆեդերացիային: Անելիքներ շատ կան»,- ասաց Գագիկ Սարգսյանը:
Հայ մարզիկները ելույթների ժամանակացույցը Սոչիում
Փետրվարի 13
14:00 – 15:30 Դահուկավազք, կանայք, 10 կմ, դասական
(Կատյա Գալստյան)
Փետրվարի 14
14:00 – 15:45 Դահուկավազք, տղամարդիկ, 15 կմ
(Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան)
Փետրվարի 19
14:30 – 16:00 Լեռնադահուկ, հսկա ոլորավայրէջք, տղամարդիկ
(Արման Սերեբրակյան)
Փետրվարի 22
16:45 – 18:15 Լեռնադահուկ, հատուկ ոլորավայրէջք, տղամարդիկ
(Արման Սերեբրակյան)
20:15 – 21:45 Լեռնադահուկ, հատուկ ոլորավայրէջք, տղամարդիկ (Արման Սերեբրակյան)
Փետրվարի 23
11:00 – 13:55 Դահուկավազք, տղամարդիկ, 50 կմ, մասստարտ
(Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան)
Լուսինե Շահբազյան՝ օլիմպիական Սոչիից
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

02:25 , 12 սեպտեմբերի 
00:03 , 12 սեպտեմբերի
23:15 , 11 սեպտեմբերի
22:11 , 11 սեպտեմբերի
21:49 , 11 սեպտեմբերի 
20:53 , 11 սեպտեմբերի 
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի