22:55 10 փետրվարի, 2014Սոչիի 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող դահուկորդներ Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանը փետրվարի 11-ին չեն մասնակցի սպրինտի մրցմանը: Այդ մասին Սոչիում NEWS.am Sport-ի հատուկ թղթակից Լուսինե Շահբազյանին ասաց Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: Նրանց մասնակցությունը նախատեսված էր:
«Սպրինտ մրցաձեւից հրաժարվեցինք, քանի որ պետք է ուժերը խնայենք: Ես հավատում եմ մեր օլիմպիականներին: Նրանք կատարում են իրենց առջեւ դրված խնդիրը եւ նույնիսկ իրենց հնարավորություններից ավելին են անում: Օլիմպիական խաղերին մասնակից բոլոր դահուկավազորդները աշխարհի լավագույն մարզիկներն են եւ նրանց հետ դժվար է մեր տղաների համար պայքարի դուրս գալ:
Մեր տղաների ելույթներին ցավոք մինչեւ վերջ չեմ կարող հետեւել, քանի որ շուտ պետք է վերադառնամ Հայաստան: Փետրվարի 24-ին Հայաստանում՝ Ծաղկաձորում մեկնարկում են Համահայկական ձմեռային խաղերը: Կազմակերպչական աշխատանքները վստահված է մեր ֆեդերացիային: Անելիքներ շատ կան»,- ասաց Գագիկ Սարգսյանը:
Հայ մարզիկները ելույթների ժամանակացույցը Սոչիում
Փետրվարի 13
14:00 – 15:30 Դահուկավազք, կանայք, 10 կմ, դասական
(Կատյա Գալստյան)
Փետրվարի 14
14:00 – 15:45 Դահուկավազք, տղամարդիկ, 15 կմ
(Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան)
Փետրվարի 19
14:30 – 16:00 Լեռնադահուկ, հսկա ոլորավայրէջք, տղամարդիկ
(Արման Սերեբրակյան)
Փետրվարի 22
16:45 – 18:15 Լեռնադահուկ, հատուկ ոլորավայրէջք, տղամարդիկ
(Արման Սերեբրակյան)
20:15 – 21:45 Լեռնադահուկ, հատուկ ոլորավայրէջք, տղամարդիկ (Արման Սերեբրակյան)
Փետրվարի 23
11:00 – 13:55 Դահուկավազք, տղամարդիկ, 50 կմ, մասստարտ
(Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.