13:21  ,  10 փետրվարի, 2014

Սոչի-2014. Մեդալ նվաճելու դեպքում ամենախոշոր պարգեւավճարը կստանան ղազախստանցիները

Ամենախոշոր պարգեւավճարները 2014թ. Օլիմպիական խաղերում մեդալներ նվաճելու համար իրենց մարզիկներին առաջարկել են Ղազախստանի, Լատվիայի, Իտալիայի, Բելառուսի, Էստոնիայի եւ Ուկրաինայի Ազգային օլիմպիական կոմիտեները, փոխանցում է Itar-Tass-ը։

Ղազախստանի ներկայացուցիչները Սոչիում ոսկե մեդալ նվաճելու դեպքում կստանան 250 հազար դոլար, արծաթե մեդալի համար՝ 150 հազար դոլար, իսկ բրոնզե մեդալի համար՝ 75 հազար դոլար։ Լատվիացիները՝ 192.8 հազար դոլար, 96.4, 67.5, իտալացիները՝ 189.8, 101.7, 67.8, բելառուսները՝ 150, 75, 50, էստոնացիները՝ 138.5, 92.3, 60.6, ուկրաինացիները՝ 125, 80, 55։ Ռուսաստանի հավաքականի մարզիկները կստանան 113. 2 հազար դոլար, 70.8, 48, շվեյցարացիները՝ 88.6, 77.5, 66.45, ֆրանսիացիները՝ 67.8, 27.1, 17.6, հոլանդացիները՝ 40.6, 30.5, 20.3, ֆինները՝ 40.6, 20.3, 13.5, ճապոնացիները՝ 29.3, 19.6, 9.8, ամերիկացիները՝ 25, 15, 10, գերմանացիները՝ 20.3, 13.5, 10.15, կանադացիները՝ 17.9, 13.4, 8.9, իսկ ավստրալացիները՝ 13, 8.7, 6.5 համապատասխանաբար։

Դրամական պարգեւներ չեն ստանա Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի եւ Խորվաթիայի մարզիկները։ Հարավային Կորեայի կառավարությունը մարզիկներին առաջարկել է պարգեւը ստանալ միանգամից կամ «օլիմպիական թոշակի» տեսքով։ Այդ տարբերակով չեմպիոններն ամսական կստանան 923 դոլար, արծաթե մեդալակիները՝ 692 դոլար, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 484 դոլար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում