13:21 10 փետրվարի, 2014Ամենախոշոր պարգեւավճարները 2014թ. Օլիմպիական խաղերում մեդալներ նվաճելու համար իրենց մարզիկներին առաջարկել են Ղազախստանի, Լատվիայի, Իտալիայի, Բելառուսի, Էստոնիայի եւ Ուկրաինայի Ազգային օլիմպիական կոմիտեները, փոխանցում է Itar-Tass-ը։
Ղազախստանի ներկայացուցիչները Սոչիում ոսկե մեդալ նվաճելու դեպքում կստանան 250 հազար դոլար, արծաթե մեդալի համար՝ 150 հազար դոլար, իսկ բրոնզե մեդալի համար՝ 75 հազար դոլար։ Լատվիացիները՝ 192.8 հազար դոլար, 96.4, 67.5, իտալացիները՝ 189.8, 101.7, 67.8, բելառուսները՝ 150, 75, 50, էստոնացիները՝ 138.5, 92.3, 60.6, ուկրաինացիները՝ 125, 80, 55։ Ռուսաստանի հավաքականի մարզիկները կստանան 113. 2 հազար դոլար, 70.8, 48, շվեյցարացիները՝ 88.6, 77.5, 66.45, ֆրանսիացիները՝ 67.8, 27.1, 17.6, հոլանդացիները՝ 40.6, 30.5, 20.3, ֆինները՝ 40.6, 20.3, 13.5, ճապոնացիները՝ 29.3, 19.6, 9.8, ամերիկացիները՝ 25, 15, 10, գերմանացիները՝ 20.3, 13.5, 10.15, կանադացիները՝ 17.9, 13.4, 8.9, իսկ ավստրալացիները՝ 13, 8.7, 6.5 համապատասխանաբար։
Դրամական պարգեւներ չեն ստանա Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի եւ Խորվաթիայի մարզիկները։ Հարավային Կորեայի կառավարությունը մարզիկներին առաջարկել է պարգեւը ստանալ միանգամից կամ «օլիմպիական թոշակի» տեսքով։ Այդ տարբերակով չեմպիոններն ամսական կստանան 923 դոլար, արծաթե մեդալակիները՝ 692 դոլար, իսկ բրոնզե մեդալակիրները՝ 484 դոլար։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.