00:05  ,  10 փետրվարի, 2014

Սոչի-2014. Օրվա բոլոր մեդալակիրները

Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 9-ը երկրորդ մրցանակային օրն էր, որում վիճարկվեցին մեդալների 8 հավաքածուներ:

Պայքարի մեջ մտան նաեւ Հայաստանի չորս ներկայացուցիչներից երկուսը՝ Սերգեյ Միքայելյանը եւ Արթուր Եղոյանը, ովքեր մասնակցեցին դահուկավազքի սկիատլոնի մրցմանը (30 կմ): 21-ամյա Միքայելյանը 68 մարզիկների մեջ զբաղեցրեց 46-րդ տեղը, իսկ Եղոյանը եզրագիծը հատեց 63-րդը:

Առաջին ոսկե մեդալը նվաճեցին ռուսները, ովքեր հաղթեցին գեղասահքի թիմային մրցաշարում:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Չորրորդ օր

Սնոուբորդ, սլոուփսթայլկանայք

1. Ջեյմ Անդերսոն (ԱՄՆ) - 95,25
2. Էննի Ռուկայարվի (Ֆինլանդիա) - 92,50
3. Ջենի Ջոնս (Մեծ Բրիտանիա) - 87,25

Լեռնադահուկային սպորտ, արագընթաց վայրէջք, տղամարդիկ

1. Մատիաս Մայեր (Ավստրիա) – 2.06,23.
2. Կրիստոֆ Կններհոֆեր (Իտալիա) – 2.06,29
3. Կյետիլ Յանսրուդ (Նորվեգիա) – 2.06,33…

Դահուկավազք, սկիատլոն՝ 15 կմ դասական + 15 կմ ազատ ոճ, տղամարդիկ

1. Դարիո Կոլոնյա (Շվեյցարիա) - 1:08:15.4
2. Մարկուս Հելեներ (Շվեդիա) - 1:08:15.8 (+0.4)
3. Մարտին Յոնսրուդ Սունդբյու (Նորվեգիա) - 1:08:16.8 (+1.4)

Չմշկավազք, 3000 մետր, կանայք 

1. Իրեն Բյուստ (Հոլանդիա)՝ 4:00.34
2. Մարտինա Սաբլիկովա (Չեխիա)՝ +1.60
3. Օլգա Գրաֆ (Ռուսաստան)՝ +3.13

Բիատլոն, 7.5 կմ սպրինտ, կանայք 

1. Անաստասիա Կուզմինա (Սլովակիա)՝ 21.06,8 (0 (0+0))
2. Օլգա Վուլիխինա (Ռուսաստան)՝+19,9 (0 (0+0))
3. Վիտա Սեմերենկո (Ուկրաինա)՝+21,7 (0 (0+0))

Գեղասահք, թիմային մրցաշար, պարային զույգեր, ազատ ծրագիր

1. Ռուսաստան - 75 միավոր
2. Կանադա - 65
3. ԱՄՆ - 60

Սահնակային սպորտ, տղամարդիկ, մեկտեղանի

1. Ֆելիքս Լոխ (Գերմանիա) - 3.27,526
2. Ալբերտ Դեմչենկո (Ռուսաստան) - 3.28,002 (+0.476)
3. Արմին Ցոգելեր (Իտալիա) - 3.28,797 (+1.271)

Դահուկացատկ, միջին ոստնակ, անհատական, տղամարդիկ 

1. Կամիլ Ստոխ (Լեհաստան) - 278.0
2. Պետեր Պրեւց (Սլովենիա) - 265.3
3. Անդրես Բարդալ (Նորվեգիա) - 264.1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս