20:30 8 փետրվարի, 2014Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բիատլոնի 10 կմ սպրինտի մրցումներն ավարտվեցին Նորվեգիայի ներկայացուցիչ Ուլե-Էյնար Բյորնդալենի հաղթանակով:
40-ամյա Բյորնդալենը դարձավ ձմեռային Օլիմպիական խաղերի անհատական մրցաշարերում ոսկե մեդալ նվաճած ամենատարեց մարզիկը: Այս մրցաձեւում արծաթե մեդալակիր դարձավ ավստրիացի Դոմինիկ Լանդերտինգերը, իսկ չեխ Յարոսլավ Սոուկուպն արժանացավ բրոնզե մեդալի:
Ուլե-Էյնար Բյորնդալենը 7-րդ անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն: Նախկինում նորվեգացին հաղթել էր նաեւ Նագանոյի (1998թ.), Սոլտ-Լեյք-Սիթիի (2002թ.) եւ Վանկուվերի (2010թ.) Խաղերում:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Բիատլոն, տղամարդիկ, 10 կմ, սպրինտ
1. Ուլե-Էյնար Բյորնդալեն (Նորվեգիա) – 24.33,5 (1 տուգանային շրջան)
2. Դոմինիկ Լանդերտինգեր (Ավստրիա) – մնացած 1,3 (0)
3. Յարոսլավ Սոուկուպ (Չեխիա) + 5,7 (0).
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.