18:45  ,  8 փետրվարի, 2014

Սոչի-2014. Հոլանդական ոսկե մեդալ՝ օլիմպիական ռեկորդով

Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում գրանցվեց առաջին օլիմպիական ռեկորդը:

Հոլանդացի Սվեն Կրամերը 5000 մետր չմշկավազքում ցուցադրեց ռեկորդային 6.10,76 արդյունք՝ նվաճելով ոսկե մեդալ: Այս մրցատարածությունում արծաթե եւ բրոնզե մեդալները նույնպես բաժին հասան հոլանդացիներին: Յան Բլոկհայզենը գրավեց երկրորդ տեղը, իսկ Յորիտ Բերգսման եզրափակեց եռյակը:

Սվեն Կրամերը հաղթել էր նաեւ 2010թ. Վանկուվերի Օլիմպիական խաղերում:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Չ
մշկավազք, 5000 մետր, տղամարդիկ

1. Սվեն Կրամեր – 6.10,76 (օլիմպիական ռեկորդ)
2. Յան Բլոկհայզեն – 6.15,71. 
3. Յորիտ Բերգսմա (բոլորը՝ Հոլանդիա) – 6.16,66… 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում