18:45 8 փետրվարի, 2014Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում գրանցվեց առաջին օլիմպիական ռեկորդը:
Հոլանդացի Սվեն Կրամերը 5000 մետր չմշկավազքում ցուցադրեց ռեկորդային 6.10,76 արդյունք՝ նվաճելով ոսկե մեդալ: Այս մրցատարածությունում արծաթե եւ բրոնզե մեդալները նույնպես բաժին հասան հոլանդացիներին: Յան Բլոկհայզենը գրավեց երկրորդ տեղը, իսկ Յորիտ Բերգսման եզրափակեց եռյակը:
Սվեն Կրամերը հաղթել էր նաեւ 2010թ. Վանկուվերի Օլիմպիական խաղերում:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղեր
Չմշկավազք, 5000 մետր, տղամարդիկ
1. Սվեն Կրամեր – 6.10,76 (օլիմպիական ռեկորդ)
2. Յան Բլոկհայզեն – 6.15,71.
3. Յորիտ Բերգսմա (բոլորը՝ Հոլանդիա) – 6.16,66…
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.