22:55  ,  7 փետրվարի, 2014

Սոչի-2014. Ռոդնինան ու Տրետյակն ավարտեցին կրակի փոխանցավազքը եւ բոցավառեցին գլխավոր ջահը (ֆոտո)

Լեգենդար խորհրդային մարզիկներ, եռակի օլիմպիական չեմպիոններ, գեղասահորդ Իրինա Ռոդնինան եւ  հոկեյիստ Վլադիսլավ Տրետյակը բոցավառեցին օլիմպիական գլխավոր ջահը:

Փոխանցումավազքի վերջին փուլը ստադիոնում ավարտեցին թենիսի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Մարիա Շարապովան, ձողացատկորդ Ելենա Իսինբաեւան, եռակի օլիմպիական չեմպիոն, 10-ակի աշխարհի չեմպիոն, Ռուսաստանի հերոս Ալեքսանդր Կարելինը, բազմակի օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաեւան: Նրանք ջահը փոխանցեցին Ռոդնինային եւ Տրետյակին:

22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունն ավարտվեց: Մինչեւ փետրվարի 23-ը կշարունակվեց Խաղերը: Սոչիում այժմ օլիմպիական շքեղ հրավառություն է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով