22:55 7 փետրվարի, 2014Լեգենդար խորհրդային մարզիկներ, եռակի օլիմպիական չեմպիոններ, գեղասահորդ Իրինա Ռոդնինան եւ հոկեյիստ Վլադիսլավ Տրետյակը բոցավառեցին օլիմպիական գլխավոր ջահը:
Փոխանցումավազքի վերջին փուլը ստադիոնում ավարտեցին թենիսի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ Մարիա Շարապովան, ձողացատկորդ Ելենա Իսինբաեւան, եռակի օլիմպիական չեմպիոն, 10-ակի աշխարհի չեմպիոն, Ռուսաստանի հերոս Ալեքսանդր Կարելինը, բազմակի օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաեւան: Նրանք ջահը փոխանցեցին Ռոդնինային եւ Տրետյակին:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունն ավարտվեց: Մինչեւ փետրվարի 23-ը կշարունակվեց Խաղերը: Սոչիում այժմ օլիմպիական շքեղ հրավառություն է:






The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.