Դարձյալ ցանկանում եմ տեսնել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը, ասել է ֆուտբոլի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն: Իտալացի մարզիչը 2006-ին Թուրինում ներկա է եղել ձմեռային Խաղերի բացմանը եւ տպավորված է մինչեւ հիմա: Նա այժմ Սոչիում է եւ ներկա է լինելու նաեւ 22-րդ ձմեռային խաղերի բացման արարողությանը, փոխանցում է gazeta.ru-ն:
«Վառ տպավորությունները երբեք շատ չեն լինում: Ութ տարի առաջ Թուրինում ես չափազանց տպավորված էի եւ դարձյալ ցանկանում են տեսնել օլիմպիական ջահի վառվելը: Նման միջոցառումները միլիարդավոր մարդկանց համար դրական ապրումների աղբյուր են: Ես կլինեմ այդ մարդկանցից մեկը»,- ասել է Ֆաբիո Կապելոն:
22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման արարողությունը կմեկնարկի 20:14-ին:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի