19:44  ,  7 փետրվարի, 2014

Հայ օլիմպիականները՝ Սոչիում (ֆոտո)

Հայաստանի չորս օլիմպիականները մարզիչների գլխավորությամբ Սոչիում պատրաստվում են իրանց մարզական կարիերայի գլխավոր մեկնարկին: 

Սոչիում Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը: Հայաստանի օլիմպիական պատվիրակության գլխավոր հանձնակատարը ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն է:

Հայ մարզիկները սոցիալական ցանցերում տեղադրած լուսանկարներով ներկայացրել են իրենց առօրյան:


Հայ մարզիկները ելույթ կունենան հետեւյալ օրերին: Հայաստանի հանրային հեռուստատեսությունը կցուցադրի հայ մարզիկների բոլոր մեկնարկները:

Փետրվարի 9

14:00 – 16:00     Դահուկավազք, սքիաթլոն, 15*15 կմ, տղամարդիկ

(Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան)

Փետրվարի 11

14:00 – 15:00    Դահուկավազք, տղամարդիկ, սպրինտ, ազատ ոճ (Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան)

16:00 – 17:30   Դահուկավազք, տղամարդիկ, սպրինտ, ազատ ոճ

 (Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան)

Փետրվարի 13

14:00 – 15:30 Դահուկավազք, կանայք, 10 կմ, դասական

 (Կատյա Գալստյան)

Փետրվարի 14

14:00 – 15:45 Դահուկավազք, տղամարդիկ, 15 կմ

(Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան)

Փետրվարի 19

14:30 – 16:00  Լեռնադահուկ, հսկա ոլորավայրէջք, տղամարդիկ

(Արման Սերեբրակյան)

Փետրվարի 22

16:45 – 18:15 Լեռնադահուկ, հատուկ ոլորավայրէջք, տղամարդիկ

 (Արման Սերեբրակյան)

20:15 – 21:45 Լեռնադահուկ, հատուկ ոլորավայրէջք, տղամարդիկ    (Արման Սերեբրակյան)

Փետրվարի 23

11:00 – 13:55  Դահուկավազք, տղամարդիկ, 50 կմ, մասստարտ

(Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում