19:44 7 փետրվարի, 2014Հայաստանի չորս օլիմպիականները մարզիչների գլխավորությամբ Սոչիում պատրաստվում են իրանց մարզական կարիերայի գլխավոր մեկնարկին:
Սոչիում Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Սերգեյ Միքայելյանը, Արթուր Եղոյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը: Հայաստանի օլիմպիական պատվիրակության գլխավոր հանձնակատարը ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն է:
Հայ մարզիկները սոցիալական ցանցերում տեղադրած լուսանկարներով ներկայացրել են իրենց առօրյան:




Հայ մարզիկները ելույթ կունենան հետեւյալ օրերին: Հայաստանի հանրային հեռուստատեսությունը կցուցադրի հայ մարզիկների բոլոր մեկնարկները:
Փետրվարի 9
14:00 – 16:00 Դահուկավազք, սքիաթլոն, 15*15 կմ, տղամարդիկ
(Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան)
Փետրվարի 11
14:00 – 15:00 Դահուկավազք, տղամարդիկ, սպրինտ, ազատ ոճ (Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան)
16:00 – 17:30 Դահուկավազք, տղամարդիկ, սպրինտ, ազատ ոճ
(Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան)
Փետրվարի 13
14:00 – 15:30 Դահուկավազք, կանայք, 10 կմ, դասական
(Կատյա Գալստյան)
Փետրվարի 14
14:00 – 15:45 Դահուկավազք, տղամարդիկ, 15 կմ
(Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան)
Փետրվարի 19
14:30 – 16:00 Լեռնադահուկ, հսկա ոլորավայրէջք, տղամարդիկ
(Արման Սերեբրակյան)
Փետրվարի 22
16:45 – 18:15 Լեռնադահուկ, հատուկ ոլորավայրէջք, տղամարդիկ
(Արման Սերեբրակյան)
20:15 – 21:45 Լեռնադահուկ, հատուկ ոլորավայրէջք, տղամարդիկ (Արման Սերեբրակյան)
Փետրվարի 23
11:00 – 13:55 Դահուկավազք, տղամարդիկ, 50 կմ, մասստարտ
(Սերգեյ Միքայելյան, Արթուր Եղոյան)
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.