Փետրվարի 7-ին Սոչիում տեղի կունենա 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:
Ձմեռային առաջին Օլիմպիական խաղերը կայացել են 1924-ին Ֆրանսիայի Շամոնի քաղաքում: Մասնակցել են 16 երկրից 258 մարզիկ: Ընդգրկված է եղել 9 մարզաձեւ ՝ սահնակային սպորտ, քյորլինգ, չմշկավազք, դահուկային երկամարտ, դահուկավազք, դահուկացատկ, զինվորական բազմամարտ, գեղասահք եւ տափօղակով հոկեյ:
Հայաստանն առաջին անգամ ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելել է 1994-ին: Խաղերն անցկացվել են Նորվեգիայի Լիլեհամեր քաղաքում: Հայաստանը ներկայացել է երկու մարզիկով՝ Ժոզեֆ Ալմասյան եւ Քենեթ Թոփալյան (բոբսլեյ):
Ճապոնիայի Նագանո քաղաքում կայացած ձմեռային Օլիմպիական խաղերին (1998) Հայաստանը ներկայացել է 6 մարզիկով (4 մարզաձեւում). Ալլա Միքայելյան (դահուկավազք),Արսեն Հարությունյան (լեռնադահուկ), Արմեն Ռաֆայելյան (դահուկային ֆրիսթայլ), Ալեքսանդր Չեստնիխ (գեղասահք, զուգապար), Մարիա Կրասիլցեւա (գեղասահք, զուգապար), Քսենյա Սմետանենկո (գեղասահք, մենապար):
2002-ին Խաղերն անցկացվեցին ԱՄՆ-ի Սոլթ Լեյք Սիթիում: Հայաստանից մասնակցել է 9 մարզիկ, կրկին 4 մարզաձեւում. Արսեն Հարությունյան (լեռնադահուկ),Վանեսա Ռաքեջյան (լեռնադահուկ), Ալեքսանդրու Ջորջոս եւ Դանիել Ջանջիգյան (բոբսլեյ), Արամ Հաջիյան (դահուկավազք),Մարգարիտա Նիկոլյան (դահուկավազք), Քրիստինե Խաչատրյան (դահուկավազք),Արտյոմ Զնաչկով (գեղասահք, զուգապար), Մարիա Կրասիլցեւա (գեղասահք, զուգապար), Յուլյա Լեբեդեւա (գեղասահք, մենապար):
Իտալիայի Թուրին քաղաքում կայացած Խաղերին (2006) Հայաստանը ներկայացրել է 4 մարզիկ՝ 3 մարզաձեւում. Վազգեն Ազրոյան (գեղասահք),Աբրահամ Սարկախյան (լեռնադահուկ), Էդմոնդ Խաչատրյան (լեռնադահուկ), Հովհաննես Սարգսյան (դահուկավազք):
2010թ. Վանկուվերի Խաղերին Հայաստանը ներկայացավ կրկին 4 մարզիկով, այս անգամ 2 մարզաձեւում. Արսեն Ներսիսյան (լեռնադահուկ), Անի-Մաթիլդա Սերեբրակյան (լեռնադահուկ), Սերգեյ Միքայելյան (դահուկավազք), Քրիստինե Խաչատրյան (դահուկավազք):
Սոչիի ձմեռային 22-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն Սերգեյ Միքայելյանը (դահուկավազք), Կատյա Գալստյանը (դահուկավազք), Արթուր Եղոյանը (դահուկավազք) եւ լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի 
20:40 , 8 սեպտեմբերի