13:38  +04,  27 հունվարի, 2014

Պաշտոնական. «Արարատը» կմասնակցի Albena Cup-2014 մրցաշարին

Երեւանի «Արարատը» կմասնակցի Albena Cup-2014 մրցաշարին, որը կկայանա փետրվարի 3-ից 12-ը Բուլղարիայում, փոխանցում է ակումբի մամուլի քարտուղարությունը։

8 թիմեր կբաժանվեն 2 խմբերի: «Արարատի» հետ նույն խմբում են ընդգրկվել բուլղարական «Սպարտակ» (Վառնա), «Ռակովսկի» եւ ռումինական ԿՍՄՍ (Յասի) ակումբները: Փետրվարի 3-ին «Արարատը» կխաղա «Սպարտակի», փետրվարի 5-ին` ԿՍՄՍ-ի, իսկ փետրվարի 7-ին` «Ռակովսկիի» հետ: 

Հավաքը կկայանա փետրվարի 1-ից 16-ը: Բացի մրցաշարի հանդիպումներից, որի փլեյ-օֆֆի չափաձեւը դեռ ճշտվում է, նախատեսված է եւս մեկ ընկերական հանդիպում:

Հունվարի 27-ին «Արարատը» կվերադառնա Կիպրոսից, որտեղ անցկացնում էր 10-օրյա ուսումնամարզական հավաք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս