Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը շարունակում է նախապատրաստվել WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտին։
Աբրահամը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է իր մարզումների լուսանկարները։ Մենամարտը կկայանա մարտի 1-ին գերմանական Մագդեբուրգում։
Հիշեցնենք, որ բռնցքամարտիկների առաջին մենամարտում Աբրահամը միավորներով հաղթեց Շտիգլիցին, իսկ ռեւանշ մենամարտում պարտություն կրեց։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում