Իրինա Սլուցկայայի տիտղոսից եւ թւթ տարվա դադարից հետո Ռուսաստանը դարձյալ կարողացավ Եվրոպայի չեմպիոնական տիտղոս նվաճել կանանց մենասահքում: Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում ավարտվեց կանանց մենասահքի մրցաշարը:
Ոսկե եւ արծաթե մեդալները նվաճեցին ռուսաստանցիները: 15-ամյա Յուլիա Լիպնիցկայան գրավեց առաջին տեղը Իլյա Ավերբուխի բեմադրած ծրագրով: Նա ստացավ 139,75, ինչը երկրորդ արդյունքն է կանանց մենասահքում: Երկրորդ տեղը գրավեց Ռուսաստանի չեմպիոն, 17-ամյա Ադելինա Սոտնիկովան: Երրորդը Եվրոպայի հնգակի չեմպիոն, իտալացի Կարոլիա Կոստներն է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:07 , 10 նոյեմբերի
00:19 , 10 նոյեմբերի 
23:42 , 9 նոյեմբերի
22:10 , 9 նոյեմբերի
21:19 , 9 նոյեմբերի
21:06 , 9 նոյեմբերի 
20:57 , 9 նոյեմբերի
20:32 , 9 նոյեմբերի
20:05 , 9 նոյեմբերի
19:03 , 9 նոյեմբերի