02:22 18 հունվարի, 2014Իրինա Սլուցկայայի տիտղոսից եւ թւթ տարվա դադարից հետո Ռուսաստանը դարձյալ կարողացավ Եվրոպայի չեմպիոնական տիտղոս նվաճել կանանց մենասահքում: Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող գեղասահքի Եվրոպայի առաջնությունում ավարտվեց կանանց մենասահքի մրցաշարը:
Ոսկե եւ արծաթե մեդալները նվաճեցին ռուսաստանցիները: 15-ամյա Յուլիա Լիպնիցկայան գրավեց առաջին տեղը Իլյա Ավերբուխի բեմադրած ծրագրով: Նա ստացավ 139,75, ինչը երկրորդ արդյունքն է կանանց մենասահքում: Երկրորդ տեղը գրավեց Ռուսաստանի չեմպիոն, 17-ամյա Ադելինա Սոտնիկովան: Երրորդը Եվրոպայի հնգակի չեմպիոն, իտալացի Կարոլիա Կոստներն է:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.