16:14  ,  11 հունվարի, 2014

Անչելոտի. Իտալիան զիջում է Իսպանիային, Գերմանիային, Բրազիլիային եւ Արգենտինային

Մարիո Բալոտելիի վրա հույս դնել չի կարելի, հայտարարել է Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին՝ գնահատելով Իտալիայի հավաքականի հնարավորություններն ամռանը Բրազիլիայիում կայանալիք աշխարհի առաջնությունում, փոխանցում Football Italia-ն:

«Այս պահին Իտալիայից ուժեղ են Իսպանիայի, Գերմանիայի, Բրազիլիայի եւ Արգենտինայի հավաքականները: Չեզարե Պրանդելին ճիշտ ուղի է բռնել եւ ձգտում է երիտասարդացնել ազգային հավաքականի կազմը: Սակայն հիմա թիմի ուժը Պիրլոյի, Դե Ռոսիի եւ Մոտայի մեջ է:

Իտալիայի գլխավոր խնդիրը հարձակումն է: Բալոտելին հուսալի մարդ չէ: Նրա վրա հույս դնել չի կարելի, քանի որ նա ամեն վայրկյան կարող է թիմին  թողնել տասը ֆուտբոլիստներով»,- ասել է Կարլո Անչելոտին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով