15:48  ,  10 հունվարի, 2014

Հայաստանի հավաքականի եւս մեկ ֆուտբոլիստ կարող է համալրել «Ակտոբեի» կազմը

Եկատերինբուրգի «Ուրալի» եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը կարող է կարիերան շարունակել ղազախական «Ակտոբեում», փոխանցում է Sport-Express-ը։

26-ամյա ֆուտբոլիստը ռուսական ակումբում չի ստանում մշտական խաղային ժամանակ եւ պատրաստ է փոխել թիմը։ Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում Սարկիսովը մասնակցել է 13 հանդիպման եւ դարձել մեկ գոլի հեղինակ։

Հիշեցնենք, որ ղազախական ակումբում խաղում է Հայաստանի հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, իսկ պաշտպան Լեւոն Հայրապետյանը փորձաշրջան է անցնում Ղազախստանի չեմպիոնի կազմում։ Մինչեւ հունվարի 15-ը Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին նույնպես կարող է համալրել «Ակտոբեն»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news