00:50  ,  9 հունվարի, 2014

Իսպանիայի Գավաթ. «Աթլետիկը» պարտվեց Սեւիլիայում

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին խաղում Բիլբաոյի «Աթլետիկը» հյուրընկալվելիս 0։1 հաշվով պարտվեց «Բետիսին»։ Հանդիպման միակ գնդակը 42-րդ րոպեին խփեց Ռուբեն Կաստրոն։

Երկրորդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Ալկորկոնը» սեփական խաղադաշտում 1։0 հաշվով հաղթեց կատալոնական «Էսպանյոլին»։ Հաղթական գոլի հեղինակ դարձավ Դանիել Պաչեկոն։

Պատասխան հանդիպումները կկայանան հունվարի 15-ին։

Իսպանիայի Գավաթ, 1/8 եզրափակիչ, առաջին հանդիպումներ

«Ալկորկոն» - «Էսպանյոլ»՝ 1։0

Դանիել Պաչեկո, 72

«Բետիս» - «Աթլետիկ»՝ 1։0

Ռուբեն Կաստրո, 43

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս