20:54  ,  8 հունվարի, 2014

Ֆյուրի. Դաս կտամ Կլիչկոյին, իսկ հետո նոկաուտի կենթարկեմ նրան

Կարող եմ ասել, որ Վլադիմիր Կլիչկոյի հետ մենամարտի ժամանակ նա պատկերացում չի ունենա, թե ինչ կարելի է անել ինձ հետ, քանի որ ուկրաինացու մարտավարությունը չի աշխատի, ասել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանրքաշային կարգում  անպարտելի բրիտանացի Թայսոն Ֆյուրին՝ մեկնաբանելով  WBA, WBO, IBF եւ IBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի հետ հնարավոր մենամարտը։ 

«Հասակս 206 սանտիմետր է, այդ պատճառով նա չի կարողանա օգտագործել իր հանրահայտ հարվածները։ Վլադիմիրը չի կարողանա հաղթել ֆիզիկական պատրաստվածության եւ աթլետիկության շնորհիվ, ինչպես նա դա անում էր նախորդ մրցակիցների հետ։ Երբ Կլիչկոն հանդիպի ավելի երիտասարդ, աթլետիկ բռնցքամարտիկի հետ, նա կպարտվի։ Դաս կտամ Վլադիմիրին, իսկ հետո նոկաուտի կենթարկեմ նրան»,- բրիտանացու խոսքը մեջբերում է Boxing News-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում