00:01  ,  8 հունվարի, 2014

Յուրա Մովսիսյանը հրավիրում է «Լոս Անջելես Գելաքսի» - «Շիրակ» խաղին

Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը երկրպագուներին կոչ է արել ներկա գտնվել ամերիկյան «Լոս Անջելես Գելաքսիի» եւ ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Գյումրիի «Շիրակի» միջեւ ընկերական խաղին:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Կալիֆորնիայի Կարսոն քաղաքի «Ստաբհաբ Ցենտեր» ստադիոնում կայանալիք խաղի տոմսերի գները 12-17 դոլար են: Հայաստանի առաջնությունում հանդես եկող ակումբն առաջին անգամ կհանդիպի MLS-ի թիմի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News