Հայաստանի հավաքականի եւ Կարագանդայի «Շախտյորի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի փորձաշրջանը Բրաունշվեյգի «Այնտրախտում» տեւեց շատ կարճ:
Braunschweiger-zeitung.de-ն գրում է, որ գերմանական Բունդեսլիգայի հետնապահը պայմանագիր չի առաջարկի 25-ամյա ֆուտբոլիստին: «Այնտրախտի» գլխավոր մարզիչ Տորստեն Լիբերկնեխտը նշել է, որ կշարունակի հետեւել Ղազարյանի խաղին:
«Այն հանգամանքը, որ Ղազարյանը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ է, վկայում է շատ բանի մասին: Գեւորգը տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստ է, եւ մենք կշարունակենք հետեւել նրա խաղին»,- ասել է մարզիչը:
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Ղազարյանն առաջին մարզումն էր անցկացրել գերմանական ակումբի կազմում: Ավելի վաղ նշվում էր, որ կիսապաշտպանը գերմանական ակումբի կազմում կմասնակցի Իսպանիայում կայանալիք հավաքին, ինչից հետո թիմի ղեկավարությունը որոշում կկայացնի նրա հարցով:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
18:35 , 27 հոկտեմբերի 
17:59 , 27 հոկտեմբերի 
17:32 , 27 հոկտեմբերի
17:07 , 27 հոկտեմբերի
16:39 , 27 հոկտեմբերի 
16:04 , 27 հոկտեմբերի
15:22 , 27 հոկտեմբերի 
15:08 , 27 հոկտեմբերի
14:10 , 27 հոկտեմբերի 
13:29 , 27 հոկտեմբերի