16:30 6 հունվարի, 2014Հայաստանի հավաքականի եւ Կարագանդայի «Շախտյորի» կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի փորձաշրջանը Բրաունշվեյգի «Այնտրախտում» տեւեց շատ կարճ:
Braunschweiger-zeitung.de-ն գրում է, որ գերմանական Բունդեսլիգայի հետնապահը պայմանագիր չի առաջարկի 25-ամյա ֆուտբոլիստին: «Այնտրախտի» գլխավոր մարզիչ Տորստեն Լիբերկնեխտը նշել է, որ կշարունակի հետեւել Ղազարյանի խաղին:
«Այն հանգամանքը, որ Ղազարյանը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ է, վկայում է շատ բանի մասին: Գեւորգը տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստ է, եւ մենք կշարունակենք հետեւել նրա խաղին»,- ասել է մարզիչը:
Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Ղազարյանն առաջին մարզումն էր անցկացրել գերմանական ակումբի կազմում: Ավելի վաղ նշվում էր, որ կիսապաշտպանը գերմանական ակումբի կազմում կմասնակցի Իսպանիայում կայանալիք հավաքին, ինչից հետո թիմի ղեկավարությունը որոշում կկայացնի նրա հարցով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.