Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC) ամփոփել է 2013-ի արդյունքները եւ ներկայացրել գլխավոր անվանակարգերի հաղթողներին։
Սուպերմիջին քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերը (45-0, 26 նոկաուտ) ճանաչվել է տարվա լավագույն բռնցքամարտիկ։ Ամերիկացին ճանաչվել է նաեւ տարվա մեծագույն չեմպիոն, իսկ նրա մասնակցությամբ Սաուլ Ալվարեսի հետ մենամարտը դարձել է տարվա իրադարձությունը։ Պատվավոր չեմպիոն է ճանաչվել ուկրաինացի Վիտալի Կլիչկոն, ով դեկտեմբերին հայտարարել էր կարիերան ավարտելու մասին, փոխանցում է WBC-ի կայքը։
Տարվա բռնցքամարտիկ. Ֆլոյդ Մեյվեզեր
Տարվա մենամարտը. Դենի Գարսիա – Լուկաս Մատիս
Տարվա նոկաուտը. Աբներ Մարես – Ջոնի Գոնսալես
Տարվա իրադարձությունը. Ֆլոյդ Մեյվեզեր – Սաուլ Ալվարես մենամարտը
Տարվա հայտնությունը. Անդոնիս Սթիվենսոն
Տարվա մեծագույն չեմպիոն. Ֆլոյդ Մեյվեզեր
Պատվավոր չեմպիոն. Վիտալի Կլիչկո
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

22:47 , 28 օգոստոսի 
21:55 , 28 օգոստոսի
21:03 , 28 օգոստոսի
20:06 , 28 օգոստոսի
19:39 , 28 օգոստոսի
18:29 , 28 օգոստոսի
17:02 , 28 օգոստոսի
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի