14:09  ,  26 դեկտեմբերի, 2013

Վաչիկ Եղիազարյանը տեղափոխվեց «Արարատ»

Դիլիջանի «Իմպուլսի» եւ Երեւանի «Բանանցի» նախկին պաշտպան Վաչիկ Եղիազարյանը կարիերան կշարունակի Երեւանի «Արարատում»: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 21-ամյա ֆուտբոլիստը հայտնեց, որ «Արարատի» հետ կնքել է պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչեւ Հայաստանի ընթացիկ առաջնության ավարտը՝ 2014-ի մայիսը:

Եղիազարյանն ազատ խաղացողի կարգավիճակով է միացել Աբրահամ Խաշմանյանի թիմին: Վերջերս նա երկկողմանի փոխհամաձայնությամբ խզել էր պայմանագիրը «Բանանցի» հետ

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրից հետո «Արարատը» հավաքել է 30 միավոր եւ երկրորդ տեղում գտնվող Գյումրիի «Շիրակին» գերազանցում է 8 միավոր:

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում