14:09 26 դեկտեմբերի, 2013Դիլիջանի «Իմպուլսի» եւ Երեւանի «Բանանցի» նախկին պաշտպան Վաչիկ Եղիազարյանը կարիերան կշարունակի Երեւանի «Արարատում»: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում 21-ամյա ֆուտբոլիստը հայտնեց, որ «Արարատի» հետ կնքել է պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչեւ Հայաստանի ընթացիկ առաջնության ավարտը՝ 2014-ի մայիսը:
Եղիազարյանն ազատ խաղացողի կարգավիճակով է միացել Աբրահամ Խաշմանյանի թիմին: Վերջերս նա երկկողմանի փոխհամաձայնությամբ խզել էր պայմանագիրը «Բանանցի» հետ:
Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 14-րդ տուրից հետո «Արարատը» հավաքել է 30 միավոր եւ երկրորդ տեղում գտնվող Գյումրիի «Շիրակին» գերազանցում է 8 միավոր:
Ֆոտո՝ NEWS.am Sport
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.